Վարուժան Սուքիասյան. «Ավագի և առաջատարի բացակայությունը չի կարող մեծ ազդեցություն չունենալ»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի ասուլիսների սրահում անդրադարձել է Դանիայի հավաքականի դեմ սեպտեմբերի 4-ին կայանալիք հանդիպմանը:

«Ցանկացած թիմի համար առաջատարի և ավագի բացակայությունը չի կարող մեծ ազդեցություն չունենալ, սակայն ֆուտբոլը թիմային խաղ է, և մենք յուրաքանչյուր դիրքում ունենք առաջատարներ»,- ՀՖՖ պաշտոնական կայքը փոխանցում է Սուքիասյանի խոսքը:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով խաղին չի կարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի առաջատար և ավագ Հենրիխ Մխիթարյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ