Վարուժան Սուքիասյան. «Առաջին գոլը նվեր տվեցինք, ու խաղը փլուզվեց»

Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն անդրադարձել է հանդիպմանը: Հիշեցնենք, որ մեր ընտրանին պարտվեց 3:0 հաշվով:

«Վատ չէինք սկսել, բայց, ինչպես տեսաք, առաջին գոլը նվեր տվեցինք, և դրանից հետո մեր խաղը փլուզվեց։ Առջևում Դանիայի հետ կարևոր խաղն է, իսկ այս խաղում մենք հիմնականում փորձարկումներ էինք անում։

Բնականաբար, թիմի ավագի և առաջատարի՝ խաղադաշտից դուրս գալը չէր կարող չազդել խաղի վրա։ Չեխիան մոբիլ և արագ թիմ է, ինչին մեր շատ ֆուտբոլիստներ ուղղակի պատրաստ չէին։ Շատ ֆուտբոլիստներ իրենց թիմերում խաղային պրակտիկա չունեն, և հենց այդ պատճառով մեզ համար կարևոր էր տեսնել, թե ով ինչ վիճակում է գտնվում»,- Սուքիասյանի խոսքն է փոխանցում ՀՖՖ-ն:

Խոսելով Մխիթարյանի վնասվածքի լրջության մասին՝ Սուքիասյանն ասել է. «Նա հարված ստացավ ոտքին, դեռ կտեսնենք»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ