Վարդին, Մահրեզը և Կանտեն կպայքարեն ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կպայքարեն անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:

Լավագույն ֆուտբոլիստ կոչման հավակնորդներն են   «Լեսթերի» ֆուտբոլիստներ ` Ջեմի Վարդին, Ռիհադ Մահրեզը և Նգոլո Կանտեն, «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Վեսթ Հեմի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Դիմիտրի Պայեն:

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ կոչման համար կպայքարեն ՝ Ֆիլիպե Կոուտինյոն («Լիվերպուլ»), Ջեք Բաթլանդ («Սթոք Սիթի»), Դելե Ալի, Հարի Քեյն երկուսն էլ («Տոտենհեմ»), Ռոս Բարքլի և Ռոմելու Լուկակու երկուսն էլ («Էվերտոն»):

Հիշեցնենք, որ հավակնորդները ընտրվել են ԱՊԼ-ի ակումբների ավագների և մարզիչների կողմից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ