Վարդին կարող է լրացուցիչ որակազրկում ստանալ

«Լեսթերի» հարձակվող Ջեմի Վարդին, ով ԱՊԼ-ի 34-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ հանդիպման ժամանակ հեռացվել էր խաղադաշտից, ավտոմատ կերպով բաց կթողնի «Սուոնսիի» դեմ հանդիպումը:

Սակայն 29-ամյա Անգլիայի ազգային հավաքականի հարձակվողը կարող է լրացուցիչ որակազրկվել:

Վարդին կարմիր քարտ ստանալուց հետո վիրավորել է Ջոնաթան Մոսին ևեթե Մոսը իր զեկույցի մեջ նշի հարձակվողի պահվածքի մասին, ապա Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կարող է լրացուցիչ որակազրկել Վարդիին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ