Վարդին երկարաձգել է «Լեսթերի» հետ պայմանագիրը 4 տարով

Հարձակվող Ջեմի Վարդին կշարունակի հանդես գալ «Լեսթերում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Կողմերը երկարաձգել են պայմանագիրը 4 տարով:

«Ե՛վ մենք, և՛ Վարդին հույս ունենք, որ հայտարարությունը վերջ կդնի նրա հնարավոր տեղափոխման մասին կեղծ լուրերին: Խաղացողի և ակումբի կողմից մեկնաբանություններ չեն լինի մինչև ԵՎՐՈ 2016-ի ավարտը»,– ասվում է ակումբի տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ խաղացողին հավակնում է «Արսենալը»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ