«Վարդարը» պարտվեց. Համբարձումյանը գրավեց Զագրեբի «Դինամոյի» դարպասը

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Մակեդոնիայի «Վարդարն» առաջին հանդիպումն անցկացրեց Զագրեբի «Դինամոյի» հետ:

Մակեդոնական ակումբը սեփական հարկի տակ՝ Սկոպյեում պարտվեց 1:2 հաշվով:

Տանտերերի կազմում աչքի ընկավ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը՝ 54-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը, կրճատելով հաշվի տարբերությունը:

Նշենք, որ խաղի վերջնամասում՝ ավելացված ժամանակի առաջին րոպեին, Համբարձումյանն զգուշացվեց դեղին քարտով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ