«Վարդարը» հաղթեց հետնապահին. Համբարձումյանն ու Դաշյանը մասնակցեցին խաղին

Մակեդոնիայի առաջնության 23-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մետալուրգ Սկոպյե» թիմին, որը եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

«Վարդարի» մեկնարկային կազմում դաշտ էր դուրս եկել Հովհաննես Համբարձումյանն, ով մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ ահա Արտակ Դաշյանը փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստները արդյունավետ գործողությամբ աչքի չեն ընկել։

«Վարդարը» հաղթանակ տոնեց 2-1 հաշվով ու շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Վարդար» – «Մետ. Սկոպյե»՝ 2։1
Գոլերը՝ 1։0 Կոյաշևիչ 26՛ (11 մետրանոց), 1։1 Ասանի 72՛, 2։1 Սերան 80՛

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ