«Վարդարը» հաղթեց. Համբարձումյանն ու Դաշյանը մասնակցեցին խաղին

Ֆուտբոլի Մակեդոնիայի Առաջին լիգայի 29-րդ տուրում «Վարդարը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Շկենդիայի» նկատմամբ:

Խաղին ամբողջությամբ մասնակցեց Հովհաննես Համբարձումյանը, իսկ Արտակ Դաշյանը փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին: Հովհաննես Համբարձումյանը վերջերս ստացած որակազրկումից հետո՝ հանդիպման 84-րդ րոպեին արժանացավ նաև իր առաջին դեղին քարտին:

29-րդ տուրից հետո «Վարդարը» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ