«Վարդար» 1-1 «Շկենդիա». Արտակ Դաշյանը մասնակցեց հանդիպմանը

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 27-րդ տուրում հանդիպեցին առաջատարները՝ «Վարդարն» ու «Շկենդիան»: Թիմերը փոխանակվեցին մեկական գոլով՝ հանդիպումն ավարտելով խաղաղ դաշինքով՝ 1:1:

«Վարդարի» մեկնարկային կազմում էր հայ կիսապաշտպան Արտակ Դաշյանը, ով խաղադաշտում անցկացրեց 63 րոպե: Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չէր խաղին որակազրկման պատճառով:

Հիշեցնենք, որ Դաշյանը «Վարդարի» կազմը համալրել է 2014 թվականին՝ մակեդոնական ակումբ տեղափոխվելով Կապանի «Գանձասարից»: Ընթացիկ մրցաշրջանում Դաշյանը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ