Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Բանանցի» նկատմամբ հաղթանակից հետո (1-0) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում: Ունենալով հսկայական առավելություն՝ երկրորդ խաղակեսում հաղթանակը կարող էինք նաև բաց թողնել, Այվազովը երկու իրավիճակում փրկեց թիմին: Ամեն դեպքում, խաղ կա, պահեր ստեղծում ենք, բայց իրացնելը խնդիր է դառնում: Այսօր ոչ թե մեկ, այլ մի քանի ֆուտբոլիստներ ունեին իրական գոլային պահեր, բայց եզրափակումը չի ստացվում:

Ինչո՞վ եք պայմանավորում այդ ամենը: 

-Առաջին հերթին, կապված է ֆուտբոլիստների անհատական որակների հետ: Եվ հետո, այս ամենը կրկնվում է արդեն մի քանի խաղերում և տղաների մոտ վստահության պակաս է նկատվում, չկա սառնասրտություն: Հիմնական պատճառները դրանք են:

Արման Հովհաննիսյանն այսօր խաղում էր ձախ եզրում: Նրա աշխատանքն ինչպե՞ս կգնահատեք:

-Երկու եզրերն էլ գերազանց աշխատեցին: Թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման ժամանակ աչքի ընկան որակյալ գործողություններով: Նորմալ եմ գնահատում:

«Ալաշկերտն» այս տուրում միավորներ կորցրեց: Չեմպիոնական պայքարի վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Քանի դեռ կան տեսական հնարավորություններ, մենք պայքարելու ենք: Դրա մասին խոսք գնալ չի կարող: Այս պահին յուրաքանչյուր խաղ մեզ համար կարևոր է: Առջևում գավաթային եզրափակիչն է, որին պետք է լավագույնս ներկայանանք:

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ