Վարդան Բիչախչյան.«Պահեր ստեղծելը քիչ է, պետք է գոլեր խփել»

«Միկայից» կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո իր կարծիքն է հայտնել նաև «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

-Միշտ առաջին խաղը դժվար է ստացվում, այսօր թիմը մի տեսակ ծանր էր դաշտում: Այդուհանդերձ, կարողացանք իրական գոլային պահեր ստեղծել, ուղղակի դարպասը գրավելու սառնասրտությունը չունեցանք: Մի դրվագում պաշտպանությունում ուշ վերադասավորվեցինք, ու «Միկան» խփեց հաղթական գնդակը: Ունեինք վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ, որոնց բացակայությունը զգացվեց: Առանց Միլոշ Ստամենկովիչի պաշտպանությունը անվստահ էր դաշտում:

-Հարձակման գծի մասին ի՞նչ կասեք:

-Այսօր հարձակման գիծն օպտիմալ էր, կորուստ չունեինք, բայց միայն գոլային պահեր ստեղծելը քիչ է, պետք է գոլեր խփել:

-Ի՞նչ կասեք թիմի մարզավիճակի մասին:

-Չեմ կարող ասել, որ խաղը չստացվեց: Եթե թիմը կարողանում է պահեր ստեղծել, ուրեմն խաղ կա: Ուղղակի պետք էր գոլ խփել, որ հետո ըստ հաշվի վերադասավորվեինք: Առաջին խաղի համար չկար անհրաժեշտ թեթևություն:

-Նորեկներից գո՞հ եք:

-Ռումյան Հովսեփյանը երկար ժամանակ չէր խաղացել, այսօր 30 րոպե ստացավ, հետագայում ավելի շատ ժամանակ կստանա: Ընդհանուր առմամբ, նորեկները իրենց հնարավորություններից ցածր խաղացին, մասնավորապես Էդեր Սմիթը, նրանից ավելին ենք սպասում: ԱՄՆ-ից ժամանած մյուս ֆուտբոլիստը (Էդգար Էսպինոսա – խմբ.) առայժմ համագործակցության խնդիրներ ունի: Նա ԱՄՆ-ում շատ լավ տպավորություն էր թողել, սակայն երկրորդ հավաքին արդեն այն չէր, ու առայժմ չի արդարացնում սպասելիքները: Սերբ կիսապաշտպանը (Նեմանյա Ստոշկովիչ – խմբ.) վնասվածք ունի: Միլոշ Ստամենկովիչը կույրաղիքի վիրահատություն է տարել, նա սկսել է մարզվել անհատական ծրագրով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ