Վարազդատ Լալայանը 5-րդն էր Աշխարհի առաջնությունում

Ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները: Վերջինը հանդես եկավ Վարազդատ Լալայանը, ով մրցանակային տեղ չգրավեց:

Մինչև +94 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը գրավեց 5-րդ տեղը՝ երկամարտի 340 կգ արդյունքով: Պոկում վարժությունում 17-ամյա մարզիկը գրանցեց 156 կգ, իսկ հրում վարժությունում՝ 184 կգ արդյունք:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի մյուս երկու ներկայացուցիչները՝ Կարեն Ավագյանն ու Արփինե Դալալյանը նվաճեցին բրոնզե մեդալներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ