Վարանը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը պատմել է, որ մոտ ժամանակներս չի ցանկանում լքել ակումբը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն Վարանը մերժել է նրանց առաջարկը:

«Այո՛, ցանկանում եմ մնալ «Ռեալում» հաջորդ մրցաշրջանում: Կարծում եմ, որ այստեղ կա ամեն ինչ, որպեսզի ես շարունակեմ զարգանալ որպես ֆուտբոլիստ: Զգում եմ ակումբի և երկրպագուների սերը, որոնք ինձ միշտ վերաբերվել են որպես ակումբի աշակերտի: Ամեն ինչ դեռ առջևում է»,-նշել է Վարանը:

Ավելացնենք, որ Վարանի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2020թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ