Վանիկ Ավետիսյանն ու Ժորժ Եղիկյանը` ծանրամարտի Հայաստանի չեմպիոններ

Երևանում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

Մրցումային երրորդ օրը հարթակ են դուրս եկել 69 կգ և 77 կգ քաշային կարգ ունեցող ծանրորդները, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

69 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Վանիկ Ավետիսյանը (305 կգ), իսկ 77 կգ քաշայինների պայքարում լավագույնը Ժորժ Եղիկյանն է եղել (310 կգ):

Փետրվարի 17-ին հարթակ դուրս կգան 85 կգ և 94 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ