Վանես Մարտիրոսյանը ռևանշ-մենամարտում պարտվել է Էրիսլենդի Լարային

Ոչ-ոքի ավարտված առաջին մենամարտից 4 տարի անց պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջին քաշային կարգի IBO և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն կուբացի Էրիսլենդի Լարան կարողացավ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի հասնել Վանես Մարտիրոսյանի հետ մենամարտում(115-112, 116-111, 116-111)՝ հայտնում է USA Today-ը:

«Ես շատ խելացի մարտիկ եմ և կասկած չունեի, որ հաղթելու եմ այս մենամարտում»,- ասել է Էրիսլենդի Լարան:

«Ամբողջ գիշեր հետապնդում էի նրան, ճնշման տակ պահում: Կարծում եմ՝ հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ քայլերը ես կատարեցի: Ամբողջ գիշեր նա վազում էր: Կարող եք տեսագրությունում տեսնել, որ ցածր հարված չկար: Ես մարտիկ եմ, պատրաստ եմ մենամարտել նրա հետ հենց հիմա: Ես ուզում եմ լինել աշխարհի չեմպիոն ու շարունակելու եմ դրա համար ամեն ինչ անել»,- ասել է Վանես Մարտիրոսյանը:

Նշենք, որ 11-րդ ռաունդում մրցավարները Մարտիրոսյանից 1 միավոր են հանել ցածր հարված կատարելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ