Վան Գալը կմնա՞ «Մանչեսթեր Յունայթեդում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանին ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին 100 միլիոն եվրո է հատկացնելու տրանսֆերներ իրականացնելու համար՝ հայտնում է De Telegraaf-ը:

Աղբյուրը նշում է, որ բացի այդ, «մանկունյանցիների» ղեկավարությունը երաշխավորել է Վան Գալին, որ չի պատրաստվում հեռացնել նրան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:

Մասնագետն արդեն իսկ սկսել է ֆուտբոլիստների փնտրտուքը: Հիմնական տրանսֆերային թիրախներից է «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ