Վան Գալը կարող է վերադառնալ Հոլանդիայի հավաքական

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարող է վերադառնալ Հոլանդիայի հավաքական ու զբաղեցնել հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնը։

Ըստ The Independent-ի տեղեկությունների, Հոլանդիայի ֆուտբոլային միությունը կարծում է, որ Վան Գալը լավագույն թեկնածուն է այդ պաշտոնի համար։

Հոլանդիայում հույս ունեն, որ մրցաշրջանի ավարտից հետո Վան Գալը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը» ու ազատ կլինի նոր աշխատանք ստանձնելու համար։

Հիշեցնենք, որ Վան Գալը Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչն էր Աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ, որում նրա թիմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ