Վան Գալը չի հայտնվել ՄՅՈՒ-ի պրոմոհոլովակում, որը նվիրված է թիմի առաջիկա ամառային նախամրցաշրջանի շրջագայաթյունը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գաալի ապագան անգլիական գրանդում շարունակում կասկածի տակ մնալ:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, երեկ «Կարմիր սատանաները» ներկայացրել են ակումբի պրոմոհոլովակը, որը նվիրված է թիմի առաջիկա ամառային նախամրցաշրջանի շրջագայաթյունը: Սակայն կադրերից ոչ մեկում չկա Վան Գալը:

Նախորդ երկու պրոմոհոլովակներում հոլանդացի մասնագետը եղել է գլխավոր դերում,իսկ այս անգամ նա դուրս է մնացել կադրերից:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ՄՅՈՒ-ն արդեն նախնական համաձայնության է հասել Ժոզե Մոուրինյոյի հետ:

Ավելացնենք, որ այս տարի «Յունայթեդը» իր նախամրշրջանը կանցկացնի Չինաստանում, որտեղ կխաղա «Բորուսիա Դորտմունդի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ