Վան Գալ. «Ես շատ ֆուտբոլիստների կհիասթափեցնեմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ դեռ չի որոշել՝ որ ֆուտբոլիստներն են մեկնարկային կազմում լինելու «Քրիստալ Փելասի» դեմ գավաթային եզրափակիչում:

Վան Գալը նշել է, որ անկախ իր որոշումից շատ ֆուտբոլիստների է հիասթափեցնելու:

«Կարծում եմ՝ «Քրիստալ Փելասը» կհիմնվի հակագրոհների վրա: Բարդ խաղ է սպասվում, և դժվար է ասել՝ ինչպես կընթանա այն: Հիմա կարող եմ ապավինել շատ ֆուտբոլիստների, հետևաբար շատերին նաև կհիասթափեցնեմ: 27 ֆուտբոլիստներն էլ ահռելի աշխատանք են կատարում, սակայն նրանցից միայն 11-ն է լինելու մեկնարկային կազմում»,- Sky Sports-ը փոխանցում է Վան Գալի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ