Վան գալ. «Շվայնշտագերը այլևս չի խաղա այս մրցաշրջանում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը «Աստոն Վիլայի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի կադրային խնդիրներից:

«Ես դեռ հաստատ չգիտեմ, թե ինչ է պատահել Երերային: Նա վնասվածք է ստացել: Խնդիրը նրանում է, որ մենք պետք է վերականգնվենք մի շաբաթվա ընթացքում:

Ռունին միշտ ցանկանում է խաղալ: Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս նա ավելի շատ խաղաժամանակ կստանա: Բայց ամեն ինչ կախված է նրա խաղից:

Չեմ կարծում, որ այս մրցաշրջանում Շվայտանգերը  կխաղա: Ամենայն հավանականությամբ, նա շարք կվերադառնա հաջորդ մրցաշրջանում: Հնարավոր է նաև, որ մասնակցի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը:

Շոուն դեռևս ֆիզիոթերապևտի է մարզվում, սակայն Լյուկը հիանալի մարզավիճակում է»,- շեշտել է հոլանդացի մասնագետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ