Վան Գալ. «Հյուրերին այսպես չեն ընդունում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անդրադարձել է «Վեսթ Հեմի» երկրպագուների կողմից մանկունյանցիների ավտոբուսի վրա հարձակում կատարելու դեպքին:

«Լուսանկարներն ու տեսագրություններն ամեն ինչ ասում են: Ես տեսա, որ ոստիկաններն էլ ամեն ինչ արձանագրեցին:

Էմոցիոնալ մարդիկ շատ կան: Մեզ հետ արդեն երկրորդ անգամ է պատահում, որ Լոնդոնում ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է խաղի մեկնարկը:

Սա պարզապես տհաճ է. հյուրերին այսպես չեն ընդունում: Ցավոք սրտի, այսպիսի երևույթներն ազդում են ֆուտբոլիստների վրա»,- The Telegraph-ը փոխանցում է Վան Գալի խոսքը:

Նշենք, որ հարձակման հետևանքով հանդիպման մեկնարկը հետաձգվել է շուրջ 45 րոպե: Այժմ առաջին խաղակեսն ավարտվել է. տանտերերը հաղթում են նվազագույն հաշվով:

Կարդացեք նաև՝

14

15

16

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ