Վան Դեր Մեյեր. «Մալաքյան եղբայրները իսկական բացահայտում են»

Ուկրաինական «Ստալի» հոլանդացի մարզիչ Վան  Դեր Մեյերը  կարծիք է հայտնել հայազգի ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանների մասին, որոնք օրեր առաջ իրենց նորամուտն են նշել ակումբում :

«Երբ սկսեցինք թիմը ուժեցանելու համար նոր ֆուտբոլիստներ փնտրել, հասկացանք, թե ինչքան դժվար է գտնել մեր փիլիսոփայության համապատասխան ֆուտբոլիստներ: Առաջին հերթին մեր շարքերում ցանկանում էինք տեսնել ուկրաինացի ֆուտբոլիստների, սակայն արժանի թեկնածուներ չգտնվեցին, քանի որ լավ ֆուտբոլսիտները հանդես էին գալիս այլ ակումբներում: Արդյունքում գնեցինք 2 հայ ֆուտբոլիստների՝ Էդգար և Գոռ Մալաքյաններին: Նրանք հիանալի խաղացողներ են, որոնք կարող են հաջողությունների հասնել «Ստալի» կազմում:

Ինչո՞վ  ինձ գրավվեցին Մալաքյանները: Իմ օգնական Եղիշե Մելիքյանը առաջարկեց ինձ հետևել նրանց խաղին և տրամադրեց նրանց ելույթների բազմաթիվ տեսանյութեր: Մենք ուսումնասիրեցինք նրանց խաղը և հրավիրեցինք ուսումնամարզական հավաքի Թուրքիա: Ես շատ շնորհակալ եմ Եղիշեին նման բացահայտման համար:

Ի դեպ եղբայրներից Գոռին հրավիրել են Հայաստանի հավաքական: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել: Հայաստանը այժմ հիանալի ֆուտբոլային դպրոց ունի, ավելի ու ավելի երիտասարդ խաղացողներ են հայտնվում տպավորիչ տեխնիկայով: Այսպիսով, ես լիովին համոզված եմ, որ մենք միայն շահելուն ենք այս տրանսֆերից:

Եղբայներից ո՞վ ավելի շատ ներուժ ունի: Դժվար է ասել, բայց ես նախընտրությունը կտամ Գոռին, քանի որ նա Էդգարից երիտասարդ է և մեծ հնարավություններ ունի՝ հետագայում  իր ներուժը գործի մեջ դնելու: Սակայն այս ամենի մեջ այդքան  էլ վստահ չեմ, ամեն ինչ ժամանակը ցույց կտա»-Sport Arena-ի հետ զրույցում նշել է Մեյերը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ