Վան Բաստենն առաջարկում է չեղարկել խաղից դուրս վիճակն ու կարմիր քարտ ցույց տալ ժամանակ ձգող ֆուտբոլիստներին

Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող և գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենը խոսել է այն մասին, թե ինչ փոփոխություններ է անհրաժեշտ կատարել ֆուտբոլի կանոններում:

«Ֆուտբոլում չափազանց շատ են ժամանակ ձգում: Պետք է կանոն սահմանել սրա վերաբերյալ: Թող կարմիր քարտ ցույց տան, երբ փոփոխություն կատարելիս ժամանակ է ձգձգվում: Խաղի տեմպը միշտ պետք է բարձր մնա:

Ֆուտբոլը պետք է լինի արդար, ազնիվ ու գրավիչ: Միայն նայեք, թե ինչպես է խաղը զարգանում: Ժամանակակից ֆուտբոլը նման է հանդբոլի. 11 ֆուտբոլիստներ սեփական տուգանայինի մատույցներում պայքար են մղում:

Մենք կարող ենք ազատվել նաև խաղից դուրս վիճակից: Այն բավական բարդ և բանավիճային առարկա դարձած թեմա է: Ֆուտբոլիստներն արագ կսովորեն խաղից դուրս վիճակի բացակայությանը:

Ֆուտբոլը փոխվել է այնպես, ինչպես կյանքը: 50 տարի առաջ ֆուտբոլ էին խաղում հաճույքի համար, իսկ հիմա այն մեծ բիզնես է, որի մեջ շատ փող կա»,- Algemeen Dagblad-ը փոխանցում է Վան Բաստենի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ