Վալտեր Սամուելն ավարտել է մարզական կարիերան

«Բազելի» 38-ամյա արգենտինացի պաշտպան Վալտեր Սամուելը որոշում է կայացրել ավարտել մարզական կարիերան:

Կարիերայի ընթացքում Սամուելը Եվրոպայում հանդես է եկել «Ռոմայի», «Ռեալի», «Ինտերի» ու «Բազելի» կազմում:

Արգենտինացի պաշտպանը դարձել է Լիբերտադորեսի գավաթի(1), Արգենտինայի առաջնության(2), Չեմպիոնների լիգայի(1), Աշխարհի ակումբային առաջնության(1), Իտալիայի առաջնության(6), Իտալիայի գավաթի(3) և Իտալիայի Սուպերգավաթի(5) հաղթող:

Արգենտինայի հավաքականի կազմում նա անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ