«Վալենսիայի» տնօրեն. «Մալյենկոյի նման խայտառակ մրցավարն իսպանական ֆուտբոլում չպիտի տեղ ունենա»

«Վալենսիայի» մարզական տնօրեն Խեսուս Գարսիա Պիտարխը «Բարսելոնայի» դեմ խաղից հետո քննադատել է հանդիպման գլխավոր մրցավար Ունդիանո Մալյենկոյին:

«Մալյենկոն կամաչի, երբ հիշի այս խաղի մասին: Նա պետք է կարգի հրավիրի իրեն:

Կես ժամվա ընթացքում նա թույլ տվեց 3 ակնհայտ սխալ. արձանագրեց Մեսիի գոլն այն դեպքում, երբ Սուարեսը խաղից դուրս վիճակում էր, ցույց չտվեց Բուսկետսին երկրորդ դեղինն ու 11-մետրանոց չնշանակեց Ռոդրիգոյի նկատմամբ կանոնների խախտումից հետո:

Այսպիսի խայտառակ մրցավարն իսպանական ֆուտբոլում չպիտի տեղ ունենա»,- ասել է Պիտարխը:

4

«Բարսելոնայի» չափազանց դժվար հաղթանակը «Մեստալյայում»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ