«Վալենսիայի» հարձակվողը՝ Մեսիին, Նեյմարին ու Սուարեսին փոխարինո՞ղ

«Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերը կարող է ելույթները շարունակել «Բարսելոնայում»՝ գրում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ այս տեղափոխությունը վաղուց է նախատեսված: Կողմերի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում:

Կատալոնական ակումբը, ըստ աղբյուրի, կարծում է, որ Ալկասերն անհրաժեշտության դեպքում կարող է փոխարինել Լիոնել Մեսիին, Նեյմարին ու Սուարեսին, ինչու ոչ՝ նաև մրցակցություն ստեղծել հարձակման գծում:

Հատկանշական է, որ ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 80 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ