«Վալենսիայի» երկրպագուն ներողություն է խնդրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից

«Վալենսիայի» 17-ամյա երկրպագուն, ով շիշ էր շպրտել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ուղղությամբ հարձակվող Լիոնել Մեսիի իրացրած 11 մետրանոցից հետո, դիմել է կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին և նորողություն խնդրել:

«Ես այն երկրպագուն եմ, ով շիշ է շպրտել, այո՛, այն մեկը, որը դիպավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին: Շիշը նրանց ուղղությամբ շպրտելու պահից,  ես հասկացա իմ սխալի լրջությունը:

Ես զղջում եմ իմ վարքագծի համար, քանի որ դա չի բնորոշում ո՛չ «Վալենսիայի» երկրպագուներին, ո՛չ նորմալ մարդուն:

Երբ նշանակվեց 11 մետրանոցը, ես զայրացա: Երբ Մեսին իրացրեց այն, վազեց հյուսիսային տրիբունայի ուղղությամբ, իսկ Նեյմարը վիրավորեց և հրահրեց «Վալենսիայի» երկրպագուներին, որոնք աջակցում էին թիմին մինչև վերջին պահը:

Այդ պահին գետնին ընկած շիշ տեսա և մեխանիկաբար վերցրի այն ու գցեցի ֆուտբոլիստների ուղղությամբ:

Ես ներողություն եմ խնդրում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից և իմ կյանքի թիմից, որին ես կաջակցեմ մինչև իմ կյանքի վերջը»,-ասվում է երկրպագուի հայտարարությունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ