Վալդեսը կարող է տեղափոխվել «Բարսելոնայի» հակառակորդ ակումբ

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը բանակցություններ է վարում Բարսելոնա քաղաքի մեկ այլ ակումբի՝ «Էսպանյոլի» հետ, հայտնում է Goal.com-ը:

Վալդեսը, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», Լիեժի «Ստանդարտում» վարձակալության էր հանձնված մրցաշրջանի երկրորդ հատվածի համար, սակայն մի քանի խաղ անցկացնելուց հետո լքեց ակումբը: Սակայն Մանչեսթերում ևս նա երբեք չի դիտարկվել որպես դարպասապահի հավանական թեկնածու և ոչ մի խաղ չի անցկացրել:

Այժմ Վալդեսը բանակցում է «Էսպանյոլի» հետ ու ամռանը կարող է համալրել թիմի կազմը: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ու «Էսպանյոլի» միջև հարաբերությունները միշտ լարված են եղել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ