Վալդանո. «Արգենտինական ֆուտբոլ չկա, արգենտինական ֆուտբոլը Մեսին է»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն քննադատել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային և ազգային ֆուտբոլը: 1986թ.-ի աշխարհի չեմպիոնը կարծում է, որ արգենտինական ֆուտբոլը խորը ճգնաժամ է ապրում և սահմանափակվում է միայն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի անձով:

«Արգենտինական ֆուտբոլ չկա, գոյություն չունի: ԱՖԱ գոյություն չունի: Չունենք այնպիսի խաղաոճ, որը կարելի է ճանաչել: Արգենտինական ֆուտբոլը աշխարհի առաջնություններում հաղթանակների  և արտասահմանյան ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների մասին հիշողութուն է: Հիմա արգենտինական ֆուտբոլը Մեսին է»,- Վալդանոյին մեջբերում է Radio Mitre-ն:

Հիշեցնենք, որ Մեսին Ամերիկայի գավաթում պարտություն կրելուց հետո հայտարարել է, որ ավարտում է կարիերան ազգային հավաքականում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ