Վալբուենան կոտրել է երկրպագուի հեռախոսը, ով Բենզեմայի հետ կապված նրան պրովոկացիայի է ենթարկել

«Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենան Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի «Թուլուզի» դեմ խաղից առաջ հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում:

Ուրբաթ օրը, խաղից մի օր առաջ, «Լիոնը» ժամանել էր «Թուլուզ», որտեղ նրանց դիմավորել են երկրպագուները:

Դիմավորողներից մեկը, 38-ամյա Յուսեֆը, ով լուսանկարում էր ֆուտբոլիստներին, ասել է իր որդուն ՝ «Տես տղաս, այ նրա պատճառով Կարիմ Բենզեման չի մասնակցի Եվրո 2016-ին»:

Վալբուենան լսել է դա և վերցնելով Յուսեֆի հեռախոսը հարվածել գետնին:

«Գուցե ինչ-որ տեղ իմ ասածը այդքան էլ տեղին չէր, բայց Վալբուենան պետք է իրեն կառավարեր, ի վերջո նա հանրային մարդ է: Այդ պահին նա նման էր պիտբուլի, ով ցանկանում էր ինձ հարվածել, բացի այդ ես նրանից թույլ եմ և ավելի փոքր:

Այդ դեպքից հետո գիշերները չեմ կարողանում քնել»,- ասել է Յուսեֆը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ