Վալբուենա. «Պահանջ չունեմ Բենզեմայից, ամեն ինչ անցյալում է»

«Լիոնի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մատյո Վալբուենան խոստովանել է, որ իրեն դժվար էր հաղթահարել սկանդալը «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ:

Հիշեցնենք, որ Բենզեմային մեղադրել էին Վալբուենայի ինտիմ բնույթի տեսանյութով շանտաժի ենթարկելու մեջ: Արդյունքում, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կայացրեց չհրավիրել «արքայական» ակումբի ֆուտբոլիստին ազգային հավաքական ԵՎՐՈ-2016-ի ընթացքում:

«Մրցաշրջանը իսկապես ահավոր ստացվեց: Այդ սկանդալը հեշտ չէր հաղթահարել, դրա համար անհրաժեշտ են մեծ ուժեր:  Ես ոչ մի պահանջ չունեմ Բենզեմայից:  Այդ դեպքից ի վեր մենք չենք հանդիպել: Անկեղծ ասած, չեմ մտածել այդ մասին ԵՎՐՈ-ից հետո, ամեն ինչ անցյալում է»,-ասել է Վալբուենան France 2-ի հետ հարցազրույցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ