Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցնում Մոսկվայի ԲԿՄԱ-ում

«Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցնում Մոսկվայի ԲԿՄԱ-ում, հայտնում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ: Նա այսօր մասնակցել է «Անժիի» դեմ ընկերական խաղին (2-0):

Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը «Շիրակի» հիմնական թիմում իր նորամուտը նշել է այս տարի, իսկ ամռանը Եվրոպա լիգայի որակավորման խաղում բացել իր գոլերի հաշիվը ակումբում: Օրեր առաջ, բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը նրան ընդգրկել էր 60 երիտասարդ տաղանդների ցանկում:

Նշենք, որ ռուսական Спорт-Экспресс-ը Բիչախչյանին համեմատել է Կևին դե Բրույնեի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ