Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցնում «Ֆիորենտինայում»

Վահան Բիչախչյանը մեկնել է Ֆլորենցիա, որտեղ  «Ֆիորենտինա» ակումբում կանցկացնի մեկշաբաթյա փորձաշրջան։

Բիչախչյանը մարզվում է «Ֆիորենտինայի» երկրորդ թիմում, հայտնում է «Շիրակի» պաշտոնական կայքը:

Այնուամենայնիվ, մինչև 18 տարեկան դառնալը (09.07.2017) ակումբները հնարավորություն չունեն պաշտոնական առաջարկներ ներկայացնել ֆուտբոլիստի տեղափոխության համար, քանի որ դա հակասում է ՖԻՖԱ-ի կանոնակարգին:

Հիշեցնենք՝  17-ամյա ֆուտբոլիստը վերջերս փորձաշրջան էր անցել  նաև բելգիական «Գենտ» ակումբում և Մոսկվայի ԲԿՄԱ-ում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ