Վահան Բիչախչյան.«Այնպիսի թիմում եմ խաղում, որ անհնար է վստահ չլինել»

«Շիրակ» – «Դիլա» խաղից հետո Վիվառոնյուզը զրուցեց միակ գոլի հեղինակ, 17-ամյա Վահան Բիչախչյանի հետ:

-Վահան, ինչպիսի՞ տպավորություններ ունեցար գոլից հետո:

-Աննկարագրելի տպավորություններ էին: Շատ կարևոր խաղ էր, ու սպասում էի, որ գոլ կխփեմ: Փառք Աստծո, ստացվեց: Այդ գոլը նվիրում եմ երկրպագուներին, ովքեր մինչև վերջին վայրկյանը ոգևորում էին մեզ:

-17 տարեկանում Եվրոպա լիգայի խաղին մասնակցությունը ինչքա՞ն պարտավորեցնող էր:

-Այո, շատ մեծ պատասխանատվություն էր, բայց խաղից առաջ թիմակիցներս մեծ վստահություն էին հաղորդել ինձ, ու ես բացարձակ լարվածություն չէի զգում:

-Արդյո՞ք սա քո կարիերայի ամենակարևոր գոլն էր:

-Այո, միանշանակ:

-11 մետրանոց հարվածներ իրացնողների ցանկում ընդգրկվա՞ծ էիր:

-Այո, 5-րդը հենց ես էի հարվածելու:

-Այսինքն, ինքնավստահությունդ ամենաբարձր մակարդակի՞ էր:

-Այո, այնպիսի թիմում եմ խաղում, որ անհնար է վստահ չլինել: Խաղից առաջ փորձառու խաղընկերներս ասում էին` «Դուխո’վ, չլարվե’ս»: Ամեն ինչ այդպես էլ եղավ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ