Վաղը հայ մարմնամարզիկները կմեկնարկեն Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 19-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մերկնարկում է սպորտային մարմնամարզության այս տարվա առաջին խոշոր մրցաշարը՝ Եվրոպայի առաջնությունը:

Այս կարևոր ստուգատեսին Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Հարություն Մերդինյանը,Արթուր Դավթյանը,Վահագն Դավթյանը,Արթուր Թովմասյանը,Վիգեն Խաչատրյանը և Արմեն Պետրոսյանը:

Բազմամարտում մրցելու են Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը, որոնք կկարողանան եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել 1-24-րդ տեղերը զբաղեցնելու պայմաններում:

Առանձին մարզագործիքների վրա հանդես են գալու Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), աշխարհի առաջնության գավաթակիր Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը (օղակներ) ու Արմեն Պետրոսյանը (5 գործիքներ): Վերջիններս 1-8-րդ տեղերը գրավելու դեպքում կկարողանան ուժերը չափել նաև եզրափակիչ փուլում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ