Վ. Սուքիասյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստների

Հոկտեմբերի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում` համապատասխանաբար հյուրընկալելով Ռումինիայի և հյուրընկալվելով Լեհաստանի հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

  • Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
  • Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
  • Վարազդատ Հարոյան, «Փադիդեհ», Իրան
  • Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս
  • Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան
  • Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
  • Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  
  • Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրահ» (ԱՄԷ)
  • Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
  • Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
  • Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
  • Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
  • Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը կհրապարակվեն ավելի ուշ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ