USA Today. Ինչու պետք է «Յունայթեդի» երկրպագուները ոգևորություն ապրեն

USA Today-ն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:

Հիշեցնենք, որ գերմանական ակումբը հաստատել է, որ Մխիթարյանը մարզական կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ անգլիական ակումբը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

«Շաբաթ «Բորուսիան» հաստատեց, որ Մխիթարյանը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»:

27-ամյա հայ աստղը հայտնություն էր «Բորուսիայի» համար՝ ապահովելով կիսապաշտպանությունից հարձակում փոխանցումների ահռելի չափ: «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում Մխիթարյանն ավարտված մրցաշրջանում դարձավ 18 գոլի հեղինակ: Գերմանական ակումբի կազմում 53 խաղում նա դարձավ 23 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ:

Չնայած գոլ խփելու առանձնահատկությանը՝ Մխիթարյանն առանձնացվում է իր փոխանցումներով: Նախորդ մրցաշրջանում կատարած 67 որոշիչ փոխանցումները պարզապես Անտոնի Մարսիալի, Ուեյն Ռունիի՝ նախորդ մրցաշրջանում կատարած փոխանցումների ընդհանուր գումարն են:

Որոշիչ փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների աղյուսակը՝
25

Այս ցուցանիշն ապացուցում է, որ Մխիթարյանը համաշխարհային մակարդակի աստղ է՝
26

Եթե վիճակագրությունը ձեզ համար չէ, ապա Մխիթարյանի գործողություններին հետևեք այստեղ՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ