US Open. Վավրինկան հաղթեց եզրափակչում

Ավարտվեց «Մեծ սաղավարտի» այս տարվա վերջին մրցաշարը` ԱՄՆ-ի բաց առաջնությունը:

Եզրափակչում միմյանց դեմ մրցեցին շվեյցարացի Ստեն Վավրինկան ու սերբ Նովակ Ջոկովիչը: Շուրջ 4 ժամ տևած պայքարում Վավրինկան հաղթեց 6:7 (1:7), 6:4, 7:5, 6:3 հաշվով ու նվաճեց «Մեծ սաղավարտի» իր երրորդ տիտղոսը: Նախկինում նա 2015թ. հաղթել էր Ռոլան Գարոսում և 2014թ. Ավստրալիայի բաց առաջնությունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ