US Open. Մրցաշարի կրկնակի չեմպիոնը լքում է պայքարը 1/8 եզրափակչում

Ֆրանսիացի 22-ամյա թենիսիստ Լուկաս Պույը ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակչում 5 սեթում պայքարից դուրս է թողել գլխավոր հավակնորդներից մեկին՝ Ռաֆայել Նադալին: Մրցավեճում գրանցվել է 6-1 2-6 6-4 3-6 7-6 (8-6) հաշիվը:

Աշխարհի 25-րդ ռակետ Լուկաս Պույի համար սա կարիերայի ամենամեծ հաղթանակն էր: Հաջորդ փուլում նա կմրցի իր հայրենակից Գաել Մոնֆիսի հետ:

Ռաֆայել Նադալը հերթական անգամ դուրս է մնում «Մեծ սաղավարտի» մրցաշարից բավականին վաղ փուլում: 2004թ. ի վեր սա առաջին տարին է, որ իսպանացին «Մեծ սաղավարտի» ոչ մի մրցաշարում չի հասնում նույնիսկ քառորդ եզրափակիչ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ