UOL. Նեյմարը համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը համաձայնության է եկել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ՝ հայտնում է բրազիլական UOL պարբերականը:

Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբ կտեղափոխվի 2017 թվականի ամռանը:

ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի համար կվճարի 192 միլիոն եվրո, իսկ բրազիլացուն կվճարի երկու անգամ ավելի, քան ներկայիս աշխատավարձն է:

Նշվում է, որ Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխվելու վերաբերյալ համաձայնություն տալու պատճառներից մեկն Իսպանիայում գործող հարկային համակարգն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ