UEFA Youth League. «Ռեալը» կիսաեզրափակչում է, «Բարսան» լքեց պայքարը

ՈՒԵՖԱ-ի երիտասարդական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում կայացան երկու հանդիպումներ։ Մադրիդում մրցում էին «Ռեալի» ու «Բենֆիկայի» երիտասարդական թիմերը, իսկ ահա «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Անդերլեխտին»։

«Ռեալը» կարողացավ համառ պայքարում հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ՝ կոտրելով վերջինիս դիմադրությունը երկրորդ խաղակեսում։ «Ռեալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

Նույն սցենարով ընթացավ նաև երկրորդ հանդիպումը։ Ու կրկին ավելի ուժեղ գտնվեցին դաշտի տերերը։ «Անդերլեխտը» նույն հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

Այսպիսով, «Ռեալը» և «Անդերլեխտը» դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցները հայտնի կդառնան վաղը կայանալիք հանդիպումների արդյունքում։

«Ռեալ Մադրիդ» – «Բենֆիկա»՝ 2։0
Գոլերը՝ Ֆեբաս 66՛, Սալտո 77՛

«Անդերլեխտ» – «Բարսելոնա»՝ 2։0
Գոլերը՝ Վան Կամպ 53՛, Բերնիեր 88՛

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ