Twitter-ի բուռն արձագանքը` Մխիթարյանի բացակայությանը

Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» հանդիպման հայտացուցակից հերթական անգամ բացակայում էր Հենրիխ Մխիթարյանը: Այս փաստը բուռն արձագանք գտավ «Կարմիր սատանաների» երկրպագուների շրջանում: Ներկայացնում ենք լավագույն թվիթները.

Մոուրինյոն խոսում է չար Մոուրինյոյի հետ.

– Գուցե պետք է դաշտ դուրս բերեմ Մխիթարյանին, արդեն ժամանակն է:

– Կազմից դուրս թող նրան:

– Բա երկրպագուները…

– Կազմից դուրս թող նրան:

Մխիթարյանը նույնիսկ պահեստայինների մեջ չկա…

Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ, Լեսթերը դարձավ ԱՊԼ չեմպիոն, բայց որ Մխիթարյանը դաշտ դուրս գա, չափից ավելի կլինի…

Քչերը գիտեն` արդյոք Մխիթարյանը կենդանի է, թե ոչ:

Յունայթեդը Մխիթարյանին բերել է ընդամենը տեսարժան վայրերը ցույց տալու..

Մխիթարյանը վերածվում է փառաբանված Շվայնշտայգեր…

Երբ Մխիթարյանին ձեռք ես բերում ընդամենը Հայաստանում մարզաշապիկներ վաճառելու համար…

Երկրպագուները` Մխիթարյանի մեկնարկին սպասելիս

Մոուրինյո. Մխիթարյանը լավագույն հարձակողական կիսապաշտպանն է իմ թիմում:

Մյուս Մոուրինյո. Մի հայտավորիր նրան ու ավարտիր նրա կարիերան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ