Տուխելը պատժել է Օբամեյանգին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերի Օբամեյանգը երեկ հետևում էր Չեմպիոնների լիգայի «Սպորտինգի» հետ (1-0) հանդիպմանը տրիբունաններից:

27-ամյա ֆուտբոլիստի հայտացուցակում չհայտնվելը անակնկալ էր երկրպագուների համար, քանի որ նա ո’չ որակազրկված էր, ո’չ էլ վնասվածք ուներ:

The Daily Mirror-ի փոխանցմամբ, Օբամեյանգը երկուշաբթի օրը առանց մարզիչի գիտության մեկնել էր Իտալիա՝ մասնակցելու խնջույքի Միլան քաղաքի մոտ: «Իշամեղուների» գլխավոր մարզիչը այդ որոշումը կայացրել է պատժելու համար ֆուտբոլիստին:

Սակայն գերմանական ակումբի գործադիր տնօրենը խաղից հետո հաստատել է, որ գաբոնցի ֆուտբոլիստը կօգնի թիմին «Համբուրգի» դեմ խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ