Տուխելի կարծիքով՝ Շյուրլեն Մխիթարյանի համարժեք փոխարինողն է

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Անդրե Շյուրլեի տրանսֆերի ձեռքբերման մասին՝ նրան համարելով Հենրիխ Մխիթարյանի համարժեք փոխարինող:

«Մխիթարյանի հեռանալով՝ մենք կորցրինք մի ֆուտբոլիստի, ով կարողանում էր խաղալ եզրերում, և ընդհանրապես նրա նման ֆուտբոլիստներ քիչ կան: Շյուրլեն նրանցից մեկն է:

Նրանց նման ֆուտբոլիստներն էգոիզմով չեն տառապում ու նպաստում են գոլերին: Միշտ շատ ավելի հեշտ է քեզ համար, երբ խաղային դիրքով պաշտպան ես, ու առջևում նրանց նման ֆուտբոլիստներ են գործում»,- Bild-ը փոխանցում է Տուխելի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ