Տուխել. «Ես չափազանց ուրախ կլինեմ, եթե Մխիթարյանը երկարաձգի պայմանագիրը»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի «Շալկեի» հետ հանդիպումից առաջ խոսել է թիմի առանցքային ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգման մասին:

«Ես չափազանց ուրախ կլինեմ, եթե Մխիթարյանը, Շմելցերը, Հյումելսը և Գյունդողանը երկարաձգեն իրենց պայմանագրերը»,-նշել է գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման և դարձել 20 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ