Տուխել. «Մխիթարյանը չեմպիոն է. անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ տեսնելու ու գրկելու նրան»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընկերական խաղից առաջ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ նորից տեսնելու ու գրկելու նրան: Նա չեմպիոն է ու մեծ ներդրում է ունեցել նախորդ մրցաշրջանի մեր խաղում: Ելնելով ֆինանսական կողմից, նոր մարտահրավերներից՝ ֆուտբոլիստներն իրենք են որոշում կայացնում, թե որտեղ հանդես գան: Ես, իհարկե, շատ կցանկանայի, որ վաղվա խաղին նա դեղին մարզահագուստով լիներ»,- Ruhr Nachrichten-ը փոխանցում է Տուխելի խոսքը:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև ընկերական խաղը կայանալու է հուլիսի 22-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ