Տուխել. «Մեր խնդիրն է թիմում պահել Օբամեյանգին»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հերքել է այն շշուկները, որ թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը համաձայնություն է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հետ:

«Բոլորը պետք է հասկանան, որ Օբամեյանգը երկարաժամկետ պայմանագիր ունի «Բորուսիայի» հետ և չի հեռանա թիմից: Նա երջանիկ է այստեղ: Պիեր-Էմերիկը գիտի, որ կարող է աճել և զարգանալ մեր թիմում:

Մենք ունենք մեր նպատակները և ամբիցիաները: Ցանկանում եմ պահպանել թիմի ներուժը և դարձնել այն ուժ: Մեր խնդիրն է՝ Օբամեյանգին թիմում պահել: Ես ապագան չեմ տեսնում, բայց որպես մարզիչ ուրախ եմ, որ նա երկարաժամկետ պայմանագիր ունի»,-շեշտել է գերմանացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ