TuttoSport. «Յուվենտուսն» այս շաբաթ ևս մեկ առաջարկ կանի Մխիթարյանի համար

Իտալական TuttoSport պարբերականը հաղորդում է, որ «Յուվենտուսը» պատրաստվում է ևս մեկ առաջարկ անել «Բորուսիային»՝ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար: Թուրինցիները մտադիր են հանդիպել դորտմունդյան ակումբի ղեկավարությանը հենց այս շաբաթ, հավանաբար՝ Եվրոպա լիգայի «Լիվերպուլ» – «Բորուսիա» խաղից առաջ կամ հետո: «Յուվենտուսը» ցանկանում է հնարավորինս արագացնել գործարքը, քանի որ մտավախություն ունի, որ ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը:

Ինչպես և սպասվում էր՝ գործարքում մեծ դեր կարող է ունենալ հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան, ով լավ գործնական հարաբերություններ ունի «Յուվենտուսի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ