Tuttosport. «Յուվենտուսը» Մխիթարյանին տարեկան 4 մլն եվրո է առաջարկում, սակայն Ռայոլան պահանջում է 6

«Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, Իտալիայի չեմպիոնը հայ ֆուտբոլիստին պատրաստ է տարեկան վճարել 4 մլն եվրո, սակայն Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պահանջում է 6 մլն:

Վերջին շրջանում «Յուվենտուսի» հետաքրքրությունը բավականին մարել էր և ավելի շատ Հենրիխին կապում էին լոնդոնյան ակումբների ՝ «Արսենալի» և «Չելսիի» հետ:

Հիշեցնենք, որ երեկ իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը գրել էր,որ «Մանչեսթեր Յունայթեդը» ևս միացել է 27-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային պայքարին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ