Tuttosport. Ռայոլան կօգնի Մխիթարյանին տեղափոխվել «Յուվենտուս»

«Արսենալը» և «Յուվենտուսը» շարունակում են ակտիվորեն հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի»  և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:

Ինչպես տեղեկացնում է իտալական Tuttosport-ը, հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան պատրաստ է օգնել «Յուվենտուսին» Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Ռայոլան շատ ջերմ հարաբերությունների մեջ է «Ծեր սինյորայի» ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ներկայիս պայմանագիրը «իշամեղուների» հետ ուժի մեջ է մինչև 2017թ.: Ընթացիկ մրցաշրջանում Միկին անցկացրել է 46 հանդիպում, խփել 20 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ